Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլին։
Երկրի ղեկավարի կայքի տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանում COP29-ի նախապատրաստման հետ կապված կատարված աշխատանքի վերաբերյալ։
Գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի Միջազգային էներգետիկ գործակալության արդյունավետ համագործակցության կապակցությամբ։
Բացի այդ, նշվել են Ադրբեջանում կանաչ էներգիայի զարգացման ուղղությամբ ձեռնարկված հաջող քայլերը, «ընդգծվել է մեր երկրի ներդրումը Եվրամիության էներգետիկ անվտանգության գործում»։