Հունիսի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի փոխնախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հետ։
Ադրբեջանական պետության ղեկավարի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում Ալիևը հաստատել է, որ Ադրբեջանը լիովին հավատարիմ է Իրանի հանգուցյալ նախագահ Սեյյեդ Իբրահիմ Ռաիսիի հետ ադրբեջանա-իրանական սահմանին կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին։
Իր հերթին Մուխբերը նշել է, որ Իրանը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին։
Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի Զանգիլանի շրջանը Իրանի տարածքով անցնելով Նախիջևանի հետ կապող ճանապարհատրանսպորտային գծի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։