Շաբաթ առավոտյան ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են 65-ամյա իրավապաշտպան Էլշան Հասանովին «Սադարակ» առևտրի կենտրոն գնալիս։
«Ճանապարհային ոստիկանությունն առանց պատճառի կանգնեցրեց մեզ։ Առանց որևէ պատճառաբանության նրանք պարոն Էլշանին տանում են նարկոդիսպանսեր՝ հարկադիր փորձաքննության»,- Turan-ին ասել է իրավապաշտպանի կինը՝ Ռենա Հասանովան։
Խնդրի առնչությամբ կապ հաստատել ՆԳՆ-ի հետ չհաջողվեց։
Նախկին «խղճի բանտարկյալ» Էլշան Հասանովը գլխավորում է քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնը։ Նա նաև «Հանուն Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատության» ասոցիացիայի համանախագահն է։