ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հունիսի 10-ից 12-ը կլինի Երեւանում՝ ռազմավարական երկխոսություն վարելու։ Այս մասին հայտնել է Turan-ի թղթակիցը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտին։
Օ՛Բրայենը հանդիպումներ կունենա երկրի քաղաքական ղեկավարության հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները և դրանց ամրապնդման ուղիները։
Պետքարտուղարությունը նշել է, որ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր խաղաղության համաձայնագրի հաստատմանը նպաստելուն՝ օգտագործելով Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանների սահմանազատման համար, կլինի ուշադրության կենտրոնում:
Օ’Բրայենը հանդիպումներ կունենա պետական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: