Հունիսի 10-ին Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։
«Կառավարությունների ղեկավարները քննարկել են առեւտրատնտեսական համագործակցության ակտուալ հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացմանը»,- ասված է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ։ -0-