Իսրայելական լրատվամիջոցները Magen David Adom-ին (MDA) հղումով հայտնում են, որ Աշկելոնում ավտոմեքենա է պայթել և այրվել։
Հրդեհի հետևանքով 20-ամյա մի կին է մահացել, իսկ ԱԻՆ թիմերը տեղում հայտարարել են նրա մահը։ Ութամյա աղջկան ծանր վիճակում տարհանել են Բարզիլայի բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում են եղել հրշեջները և MDA-ի բրիգադները, իսկ MDA-ի նախնական զեկույցում ասվում է, որ մի կին արգելափակվել է մեքենայի մեջ, և մի քանի մարդ վիրավորվել է: