Հունիսի 13-ին Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչությունն անցկացրել է վերջին՝ տասներորդ սեմինարը՝ «Ստացեք ճիշտ հմտություններ» արշավի շրջանակներում։
Ծրագրի նպատակն է մեծացնել երիտասարդների ուշադրությունը այն հմտությունների նկատմամբ, որոնք հետագայում պահանջարկ կունենան աշխատաշուկայում։
Սեմինարին մասնակցում էին «կանաչ էներգիայի» ոլորտում իրենց գիտելիքներով աչքի ընկնող մոտիվատորներ՝ ուսանող Էմին Խալիֆաևը և ռոբոտիստ Մահմուդ Վալիլին։
«ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրերը կրթական և մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ են ստեղծում Ադրբեջանի երիտասարդության համար»,- ասել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Միխալկոն։
Երիտասարդները կարող են օգտվել «Էրազմուս+» ուսանողական ծրագրից, ինչպես նաև մասնագիտական կրթության ոլորտի ծրագրից և իրացնել իրենց ներուժը այս ծրագրերի շրջանակներում։
Ներկայիս ակցիան իրականացվում է հետագայում հեղինակավոր և բարձր վարձատրվող աշխատանք ստանալու նպատակով։
ԵՄ-ն Ադրբեջանի երկարաժամկետ և ռազմավարական գործընկերն է բարձրագույն կրթության, մասնագիտական ուսուցման, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներում: ԵՄ աջակցությամբ Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ հիմնել են բիզնեսներ, սկսել են գյուղատնտեսական արտադրություն և նոր հմտություններ ձեռք բերել այլ ոլորտներում։