Հունիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչիին։
Հանդիպման ընթացքում Հասանովը նշել է, որ երկու երկրների գործընկերությունը, այդ թվում՝ ռազմական ոլորտում համագործակցությունը, դարձել է ռազմավարական։
Իր հերթին Գասիչը շնորհավորել է Ադրբեջանին Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ և հաստատել, որ իրենք պատրաստ են համագործակցության բոլոր ոլորտներում։
Ավելի ուշ կողմերը հանգամանորեն քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև ռազմական կրթության հարցերը։