Հունիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Չինաստանի բանակի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Յաո Գիի գլխավորած պատվիրակությանը։
Հասանովը չինական պատվիրակությանը տեղեկացրել է ադրբեջանա-հայկական սահմանին ընթացիկ օպերատիվ պայմանների մասին։
Յաո Ցինը նշել է փորձի փոխանակման նպատակով երկու երկրների բանակների միջև կանոնավոր հանդիպումների անցկացման կարևորությունը։ Նա Ադրբեջանի պաշտպանության նախարարին հրավիրել է սեպտեմբերին կայանալիք Պեկինի Xianshan 11-րդ ֆորումին։
Հանդիպմանը քննարկվել են նաև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում համագործակցության հարցեր։