Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է ժողովրդին Քուրբան Բայրամի կապակցությամբ։ Երկրի ղեկավարի ուղերձում նշվում է, որ «Կրոնական տոները, այդ թվում՝ մատաղի արարողությունները, մեր հասարակության մեջ դառնում են ազգային-հոգևոր միասնության, բարության և կարեկցանքի տոն»։
«Այս օրհնյալ տոներին մեր երկրի բոլոր ծայրերում իրականացվում են բարեգործական ու սոցիալական աջակցության լայնածավալ միջոցառումներ, հարգվում է մեր նահատակների անմահ հիշատակը»,- ընդգծվում է նախագահի ուղերձում։
«Հույս ունենալով, որ ձեր աղոթքներն ու զոհողությունները հանուն մեր ժողովրդի բարգավաճման և խաղաղության կընդունվեն Աստծո կողմից, ևս մեկ անգամ հայտնում եմ իմ անկեղծ շնորհավորանքները ձեզանից յուրաքանչյուրին, մաղթում եմ բարօրություն ձեր ընտանիքներին, օրհնություն՝ ձեր սեղաններին», նախագահն ասաց.