Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կիրակի օրը Թեհրանում բանակցություններ է վարել Իրանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Ալի Բաղիրի Կանիի հետ։
Ըստ իրանական աղբյուրների՝ Բաղիրին նշել է կովկասյան տարածաշրջանում հակամարտությունները «առանց օտարների միջամտության» խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։
«Դրա համար անհրաժեշտ է Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմավարական համակարգման և մշտական խորհրդակցությունների, ինչպես նաև տարածաշրջանի խնդիրների լուծման համար 3+3 մեխանիզմի առավելագույն կիրառում»,- ասել է Բագիրին, որը մեջբերում է IRNA գործակալությունը։
Նրա խոսքով, կովկասյան տարածաշրջանը «Իրանի ու Ռուսաստանի ազգային անվտանգության ու շահերի տարածաշրջանն է»։
«Իր հերթին, Ռուսաստանի ներկայացուցիչը խոսել է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված իր երկրի ջանքերի և կովկասյան տարածաշրջանում գործընթացների վերաբերյալ երկու երկրների համատեղ ռազմավարական դիրքորոշման վերաբերյալ Ռուսաստանի մտքերի մասին», հաղորդում է Mehr գործակալությունը։