Եվրոպական միության կլիմայական գործողությունների հարցերով հանձնակատար Վոպկե Հոկստրան այցով գտնվում է Ադրբեջանում։ Այս մասին հանձնակատարը գրել է X սոցիալական ցանցի իր աքաունթում։
«Ես ամբողջ օրը Բաքվում եմ՝ կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկելու COP29-ի առաջնահերթությունները և կլիմայի փոփոխությունը:
Մենք պետք է իրականացնենք Արաբական Միացյալ Էմիրություններում ձևավորվող գլոբալ էներգետիկ անցման բոլոր նպատակները և աջակցենք դրան կլիմայական հավակնոտ ֆինանսավորման միջոցով»,- գրել է նա։