Իտալիա կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովը հանդիպել է այս երկրի ռազմական վարչակազմի ղեկավար Գվիդո Կրոզետտոյի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում առկա իրավիճակն ու համագործակցության հեռանկարները։ Կարծիքներ են փոխանակվել համատեղ նախագծերի վերաբերյալ, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Աղբյուրը մանրամասնում է, որ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քարիմ Վալիևը այցով գտնվում է Սերբիայում։ Նա բանակցություններ է վարել Սերբիայի զինված ուժերի շտաբի պետ Միլան Մոյսիլովիչի հետ, քննարկել ռազմական համագործակցության հեռանկարները։