Ադրբեջանի և Իտալիայի միջև հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության վրա, և «Լեոնարդո» C-27J Spartan ռազմատրանսպորտային ինքնաթիռի առաքումն Ադրբեջան նշանավորեց համագործակցության սկիզբը ռազմատեխնիկական ոլորտում։
Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ ընդունելով Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոյի և արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելիի գլխավորած պատվիրակությանը։
Ընդգծելով, որ Իտալիան ունի բարձր զարգացած ռազմատեխնիկական արդյունաբերություն, պետության ղեկավարը գնահատել է Ադրբեջանին ներկայացված C-27J Spartan ռազմատրանսպորտային ինքնաթիռի մատակարարումը որպես երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ցուցանիշ։
Նա հավելել է, որ Ադրբեջանը և Իտալիան գործում են որպես ռազմավարական գործընկերներ բազմաթիվ ոլորտներում։ «Եվրոպայում մեր առևտրային հարաբերությունների մեծ մասը բաժին է ընկնում Իտալիային, իսկ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 15 միլիարդ դոլարը»,- ասել է Ալիևը։
Նա գոհունակությամբ նշեց, որ բազմաթիվ իտալական ընկերություններ հաջողությամբ գործում են Ադրբեջանում և մասնակցում մի շարք նախագծերի։
Նավթի և գազի ոլորտում մեր համագործակցությունը կարևոր է ոչ միայն մեր երկրների, այլև ողջ եվրոպական տարածքի համար»,- ասել է Ալիևը։
Նա նշել է, որ դրա զարգացման հիմքը ամուր քաղաքական հարաբերություններն են, և այդ հարաբերությունների հիմքում ընկած է «Ադրբեջանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը։
Գվիդո Կրոզետտոն երկրի ղեկավարին շնորհավորել է հունիսի 26-ի՝ Զինված ուժերի օրվա առթիվ։ Նա գոհունակություն է հայտնել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մեկնարկի կապակցությամբ։