Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 12-13-ը երկօրյա այցով կմեկնի Պակիստան։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով The News International թերթին։
Հրատարակության համաձայն՝ այցի շրջանակներում Ալիեւը կհանդիպի Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի, վարչապետ Շահբազ Շարիֆի եւ ցամաքային զորքերի շտաբի պետ Ասիմ Մունիրի հետ։
Նախատեսվում են ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Իսհակ Դարի բանակցությունները երկկողմ համագործակցության հարցերի շուրջ։