Հուլիսի 9-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը գործուղման է մեկնել ԱՄՆ։
Այցի շրջանակներում նախատեսվում է նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությունը Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև բարձր մակարդակի մի շարք երկկողմ հանդիպումներ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Հայաստանը ներկայացնում է նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։