ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։ Այս մասին ասվում է X սոցցանցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության մեջ։
«Քննարկվել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերության տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ էներգետիկ անվտանգությունը, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը, ռազմական կրթությունն ու ուսուցումը, մարդասիրական ականների մաքրումը։ Օրակարգում ընդգրկված են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր»,- ասվում է զեկույցում։