Ադրբեջանական կողմը չի ընդունել հայկական կողմի առաջարկը՝ Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի շրջանակներում Լոնդոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպման վերաբերյալ։ Այս մասին հուլիսի 18-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Հայկական կողմն առաջարկել է Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում անցկացնել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, սակայն ադրբեջանական կողմը մերժել է այս առաջարկը։ Հայկական կողմի առաջարկը մնում է ուժի մեջ»,- ասաց նա։
Այսօր առավոտյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմաթ Հաջիևը հայտնել է, որ իբր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է Լոնդոնում Ադրբեջանի նախագահին հանդիպելու առաջարկը։