Ադրբեջանական կողմը հայտնում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում հանդիպել նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։ Նրա խոսքով՝ Բրիտանիան առաջարկել է երկկողմ հանդիպում անցկացնել։
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։