Սեպտեմբերի 1-ին կայանալիք Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրություններում պատգամավորի թեկնածու լինելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է դիմել 806 մարդ։
Այս մասին այսօր կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավար Մազահիր Փանահովը։
Նրա խոսքով, արդեն հաստատվել է 532 անձի թեկնածությունը։
Գրանցման համար անհրաժեշտ 450 ընտրողների ստորագրությունը հավաքելու համար ստորագրություն է ստացել 451 թեկնածու։
31 թեկնածուներ վերադարձրել են իրենց ստորագրությունները, 4 թեկնածու արդեն գրանցվել է։
Միաժամանակ գրանցվել է 25 քաղաքական կուսակցությունների 585 լիազոր ներկայացուցիչ։