Պաշտպանության ազգային համալսարանում հանդիպում է կայացել Ադրբեջան կատարած այցով Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի Ռազմական գիտությունների ակադեմիայի պատվիրակության հետ։
Հյուրերին ներկայացվել է ճեպազրույց Պաշտպանության ազգային համալսարանի պատմության և հիմնական գործունեության վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները։ Բարձր է գնահատվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կազմակերպված դասընթացներին ադրբեջանական բանակի զինծառայողների հաջող մասնակցությունը։ Հատուկ ընդգծվել է նման հանդիպումների անցկացումը՝ փոխադարձ հարաբերությունների զարգացման և փորձի փոխանակման նպատակով։
Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի պատվիրակության ղեկավարն իր սրտի խոսքն է գրել համալսարանի Պատվո գրքում.
Այցի ընթացքում հյուրերը եղել են նաև Ռազմական կառավարման ինստիտուտի օտար լեզուների կենտրոնում։ Կենտրոնին ծանոթանալուց հետո քննարկվել են ուսումնական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները և ադրբեջանական բանակի զինծառայողների համար չինարեն լեզվի ուսուցման հարցերը։