Հուլիսի 25-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասի հարցերով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյին։
Հայաստանի Անվտանգության խորհրդի տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Անվտանգության խորհրդի քարտուղարը հաստատել է հայկական կողմի հանձնառությունը տարածաշրջանում համապարփակ և երկարաժամկետ խաղաղության հաստատմանը, ասվում է տեղեկատվության մեջ։