Եվրոպական EU Reporter հրատարակությունը ուրբաթ օրը հաղորդել է, որ իր քաղաքական խմբագիր Նիկ Փաուելը մահացել է բնական մահով Շուշայում Գլոբալ մեդիա ֆորումին մասնակցելու ժամանակ:
Վերջին չորս տարիների ընթացքում Նիք Փաուելը վերլուծություններ է գրել ոչ միայն Եվրոպայի, այլեւ Ուկրաինայի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Բանգլադեշի խնդիրների մասին։
Հուլիսի 22-23-ը Շուշայում 50 երկրների 150 հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցած մեդիա ֆորումում ադրբեջանական կողմը մեկ մասնակցի մահվան մասին տեղեկություն չի հաղորդել։