Նախագահ Իլհամ Ալիևը հրամանագրով հաստատել է պաշտպանության ոլորտում ռազմական հետախուզության համագործակցության մասին Ադրբեջան-Ղազախստան միջկառավարական համաձայնագիրը։
Փաստաթուղթը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 7-ին Բաքվում։
Հրամանագրի համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պետք է ապահովի այս փաստաթղթի դրույթների կատարումը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է Ղազախստանի Հանրապետության կառավարությանը ծանուցում ուղարկել համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին։