Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Նիկոլաս Մադուրո Մորոսին՝ շնորհավորելով նրան Վենեսուելայի ղեկավարի պաշտոնում «վերընտրվելու» կապակցությամբ։
Ալիևը հույս է հայտնել, որ Ադրբեջան-Վենեսուելա հարաբերությունները կշարունակեն հաջող լինել։
Նշենք, որ Վենեսուելային հարևան երկրները, ինչպիսիք են Չիլին, Արգենտինան, Պերուն, Կոստա Ռիկան և Ուրուգվայը, մեղադրել են Մադուրոյին ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ և հրաժարվել են նրան նախագահ ճանաչել։
Մինչդեռ Վենեսուելայի ընդդիմությունը բանակին կոչ է արել իշխանությունից հեռացնել ուզուրպատոր Մադուրոյին, ով հերթական անգամ կեղծել է ընտրությունների արդյունքները։