Այսօր Թեհրանի համալսարանում տեղի է ունեցել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի և նրա թիկնապահ Վասիմ Աբու Շաբանի հրաժեշտի պաշտոնական արարողությունը։ Երկուսն էլ զոհվել են օգոստոսի 31-ի առավոտյան հրթիռակոծության հետևանքով։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մասնակիցների հոծ բազմության հետ համատեղ աղոթքի արարողություն է կատարել։ Արարողությանը Խամենեիի կատարած թաղման աղոթքի հետ մեկտեղ ազգային հրաժեշտի հարգանքի տուրք է մատուցվել հանգուցյալին:
Ի պատասխան Հանիեի մահվան՝ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղիր Ղալիբաֆը խոստացել է վրեժ լուծել։ Նա դատապարտել է հարձակումը՝ որպես հանցագործություն, որին պատասխան կտրվի «համապատասխան ժամանակին և տեղում»։ Ղալիբաֆն իր ցավակցությունն է հայտնել համաշխարհային իսլամական համայնքին և ազատության կողմնակիցներին՝ ընդգծելով, որ նման հարձակումները չեն կարող կասեցնել Իրանի գործողությունները։ Նա դատապարտել է Իսրայելի ռեժիմը և զգուշացրել, որ հարձակումն արտացոլում է նրա թուլությունը, և որ ապագայում Իրանի տարածքի դեմ ցանկացած ագրեսիա կհանգեցնի լուրջ հետևանքների։