Լրագրող Աֆգան Սադիգովին Ադրբեջան արտահանձնելուց առաջ Վրաստանի իշխանությունները պետք է ուշադիր հետաքննեն նրա գործը, ասել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբերիոն։
«Ադրբեջանցի խմբագիր Աֆղան Սադիգովի կալանավորումը Վրաստանում մինչև հնարավոր արտահանձնումը մտահոգության տեղիք է տալիս։ Քանի որ Սադիգովը նախկինում ազատազրկվել էր Ադրբեջանում իր լրագրողական գործունեության համար, Վրաստանը պետք է ուշադիր հաշվի առնի այն ռիսկերը, որոնց կարող է հանդիպել: Պահանջվում է ուշադիր գնահատում»,- գրել է Ռիբերիոն X սոցիալական հարթակում։
* Օգոստոսի 3-ին Թբիլիսիում Ադրբեջանի դատախազության պահանջի հիման վրա ձերբակալվել է «Ազել» հեռուստակայքի հիմնադիր Աֆղան Սադիգովը։
Օգոստոսի 4-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորեց՝ Ադրբեջանին արտահանձնելու նպատակով։ Ադրբեջանում նրա դեմ քրեական գործ է հարուցվել շորթման մեղադրանքով։
Սադիգովը հերքում է մեղադրանքը և կարծում է, որ քրեական գործը կեղծվել է, որպեսզի իրեն պատժեն կառավարությանը քննադատելու համար։
Մինչ այդ Աֆղան Սադիգովն Ադրբեջանում երկու անգամ քրեական պատասխանատվության է ենթարկվել և երկու անգամ ձերբակալվել։ Երկու դեպքում էլ իրավապաշտպանները նրան ճանաչել են որպես քաղբանտարկյալ։