Երկու երկրների ռազմական համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարներ Նամիկ Իսլամզադեի եւ Զիյա Ջամալ Քադիօղլուի հանդիպմանը։
Թուրքիա կատարած այցի ընթացքում Իսլամզադեն հանդիպել է ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգունի հետ։
«Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի լայն փոխանակում ապագա համատեղ նախագծերի վերաբերյալ։
Ընդգծվել է ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման կարևորությունը, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,- ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։