Սահիբա Գաֆարովան առաջադրվել է 7-րդ գումարման Միլլի Մեջլիսի նախագահի պաշտոնում։ Այս որոշումն ընդունվել է այսօր խորհրդարանում մեծամասնություն կազմող «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավորների հանդիպմանը։
Գաֆարովան եղել է նաեւ 6-րդ գումարման խորհրդարանի խոսնակը։
Խորհրդարանական փոքրամասնություն կազմող կուսակցությունները փոխխոսնակներից մեկի պաշտոնում առաջադրել են «Քաղաքացիների համերաշխություն» կուսակցության պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի թեկնածությունը։
Այս կուսակցությունը 7-րդ գումարման խորհրդարանում ունի 3 պատգամավոր։ Հուսեյնովը եղել է բոլոր գումարումների խորհրդարանների պատգամավոր։
«Անկախ» պատգամավորները փոխխոսնակի պաշտոնում առաջադրել են պատմության դոկտոր Մուսա Գասիմլիի թեկնածությունը։
Սպասվում է, որ խորհրդարանական ղեկավարությունը կընտրվի այսօր՝ ՄՄ առաջին նիստում։