Երեքշաբթի օրը Բաքվում Ադրբեջանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2025 թվականի երկկողմ ռազմական համագործակցության պլանը։
Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Ղազախստանի ռազմական վարչակազմի ղեկավար Ռուսլան Յակսիլիկովը, որոնք Բաքու էին ժամանել՝ մասնակցելու ADEX 5-րդ Ադրբեջանի պաշտպանության միջազգային ցուցահանդեսին։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ղազախստանի միջև ռազմական համագործակցության հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել մի շարք այլ հարցերի շուրջ։
Հանդիպման ավարտին հուշագիր է ստորագրվել երկու երկրների ազգային պաշտպանության բուհերի միջեւ։