Նախագահի օգնականը հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարի հետ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը սեպտեմբերի 23-ին Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևի հետ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Հատուկ ուշադրություն է դարձվել Մերձավոր Արևելքին, պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտուն և հարավային Լիբանանում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացմանը։

«Հաստատվել է Մոսկվայի և Բաքվի հանձնառությունը՝ շարունակելու սերտ արտաքին քաղաքական համակարգումը երկկողմ ձևաչափով և տարբեր միջազգային ասպարեզներում»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Նշենք, որ պաշտոնական Բաքուն այս հանդիպման մասին չի տեղեկացրել։

Կայքերի համախմբում




Վերջին նորություններ

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button