Նախագահ Իլհամ Ալիեւի որդին՝ Հեյդարը, սեպտեմբերի 26-ին առաջին անգամ մասնակցել է տնտեսական հարցերով հանդիպմանը։ Նա նստած է մոր՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի կողքին։
Ոչ մի պարտականություն չունեցող և պաշտոն չզբաղեցնող Հեյդար Ալիևի ներկայությունը կառավարության անդամների մասնակցությամբ հանդիպմանը բազմաթիվ հարցեր է առաջացնում։
Նախ՝ ի՞նչ կարգավիճակով է նա մասնակցել այնտեղ։ Սա նշանակու՞մ է, որ նա որպես պաշտոնյա զբաղվելու է պետական գործերով։ Եթե այո, ապա ի՞նչ ոլորտներ կարելի է պատվիրակել նրան։
27-ամյա Հեյդար Ալիևը մի քանի տարի առաջ ավարտել է Բաքվի ADA համալսարանը և դրանից հետո պաշտոնապես ոչ մի տեղ չի աշխատել։ Անցյալ տարի նա հանրությանը հայտնվեց կնոջ հետ, ում անունն ու ազգանունը հայտնի չէ լայն հասարակությանը։