Վարշավայում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մարդկային չափման համաժողովի նախօրեին Վրաստանում բարձրացվել է ադրբեջանական Azel TV կայքի հիմնադիր Աֆղան Սադիգովի ձերբակալության հարցը։
«Մենք կիսում ենք Վրաստանում ադրբեջանական կայքի խմբագիր Աֆգան Սադիգովի ձերբակալության վերաբերյալ մտահոգությունը։ Մենք միանում ենք Վրաստանին ուղղված կոչերին՝ հաշվի առնելու այն ռիսկերը, որոնց կարող է ենթարկվել Ադրբեջանում»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
* Վախենալով հետապնդումներից՝ Աֆղան Սադիգովն ընտանիքի հետ Վրաստան է եկել 2023 թվականի դեկտեմբերին։ Հուլիսին նրան թույլ չեն տվել Վրաստանից գնալ Թուրքիա, սակայն ասել են, որ կարող է գնալ միայն Ադրբեջան։
Ա.Սադիգովը ձերբակալվել էր օգոստոսին Ադրբեջանի պահանջով։ Բաքվում նրան մեղադրում են գումար շորթելու մեջ և պահանջում են արտահանձնել։ Սեպտեմբերի 21-ից նա հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի իր ձերբակալության և ապաստանի մերժման դեմ։