Հոկտեմբերի 14-ին Ժնևում Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահներ Սահիբա Գաֆարովան և Ալեն Սիմոնյանը հանդիպումներ են ունեցել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։
Ի լրումն այլ հարցերի, այս հանդիպումներում քննարկվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։
Սակայն Գաֆարովայի ու Սիմոնյանի հանդիպումը չկայացավ։ Ըստ հայկական կողմի՝ Գաֆարովան վերջին պահին հրաժարվել է հանդիպումից։ Ադրբեջանական կողմը չի մեկնաբանել հայկական կողմի այս հայտարարությունը։
Գաֆարովան ու Սիմոնյանը հանդիպել են Միջխորհրդարանական միության նախորդ հանդիպումների շրջանակում, սակայն կոնկրետ արդյունքներ չեն գրանցվել։