Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի կունենա «3+3» հարթակի երրորդ հանդիպումը, երեքշաբթի հայտնել է TRT հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։
Նրա խոսքով, Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները կմասնակցեն Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և համագործակցությանն ուղղված հանդիպմանը։
Ֆիդանը չհրապարակեց հանդիպման օրակարգը։ Նրա խոսքերից պարզվեց նաև, որ Վրաստանը կրկին հրաժարվել է «3+3» ձևաչափով հանդիպումից (տարածաշրջանային երեք երկրներ և երեք հարևան պետություններ)։
Հիշեցնենք, որ այս ձևաչափն առաջարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից 2020 թվականի դեկտեմբերին՝ Հարավային Կովկասում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու նպատակով։