Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն հռչակված FETÖ-ի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը մահացել է ԱՄՆ-ում, այս մասին հայտնում է Habertürk-ը՝ հղում անելով FETÖ-ի պորտալին։ FETÖ-ի առաջնորդի եղբոր որդին՝ Էբուսելեմ Գյուլենը, սոցիալական ցանցերում հաստատել է աստվածաբանի մահը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գյուլենին անվանել է 2016 թվականի հեղաշրջման փորձի «կազմակերպիչ»։ Էրդողանը ԱՄՆ-ից պահանջել է հանձնել աստվածաբանին.
Ինքը՝ Գյուլենը, հերքել է, որ որևէ առնչություն ունի հեղաշրջման հետ։
Գյուլենը աստվածաբան է, «Հիզմեթ» իսլամական շարժման առաջնորդը և Թուրքիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը։
FETÖ-ն այդ կազմակերպությանն անվանել են թուրքական իշխանությունները (Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպություն): Գյուլենն ու Էրդողանը երկար տարիներ եղել են քաղաքական դաշնակիցներ։ 2003 թվականին Էրդողանի իշխանության գալուց հետո նրանց ճանապարհները բաժանվեցին։