Ղրղզստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Բակտիբեկ Բեկբոլոտովի հրավերով այսօր պաշտոնական այցով այս երկիր է մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հասանովը բանակցություններ կվարի իր ղրղզ գործընկերոջ և այս երկրի այլ պաշտոնյաների հետ։