Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանը կայցելի Բաքու՝ մասնակցելու նոյեմբերի 11-13-ը Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի ղեկավարների գագաթնաժողովին։
Այս մասին Turan գործակալությանը հայտնել են Բաքվում Իրանի դեսպանատնից։
COP29-ը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-22-ը։ Բաքվի գագաթնաժողովին կմասնակցեն մինչև հարյուր պետությունների և կառավարությունների ղեկավարներ։