ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովն այսօր ասել է, որ տեղին է ավագանու ընտրություններն անցկացնել հունվարի 25-ից հետո։ Նրա խոսքով՝ մինչ այդ կլրանա ներկայիս գումարման քաղաքային խորհուրդների լիազորությունների ժամկետը։
Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են հինգ տարին մեկ անգամ։ Մինչ այժմ այս ընտրությունները միշտ եղել են դեկտեմբերին։
Վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կայացել են 2019 թվականի դեկտեմբերի 23-ին։
Միաժամանակ, Ընտրական օրենսգրքի մեկ այլ հոդվածի համաձայն՝ համայնքային ավագանիների լիազորությունների ժամկետը լրանում է նորընտիր տեղական ինքնակառավարման մարմնի առաջին նիստի օրը։