Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ Քարիմ Վալիևը Պակիստանում մասնակցում է IDEAS 2024 պաշտպանական ցուցահանդեսին և սեմինարին։
Այցի շրջանակներում Վալիևը հանդիպել է Պակիստանի ռազմավարական ծրագրերի վարչության գլխավոր տնօրեն Յուսուֆ Ջամալի հետ, հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Բանակցությունների ընթացքում քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարցեր։