Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար»-ներ կարտադրվեն. Ուկրաինայի ՊՆ

Ուկրաինայում թուրքական Bayraktar անօդաչու սարքեր կարտադրվեն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը՝ նշելով, որ Կիևն ու Անկարան պայմանավորվել են այսօր շրջանակային համաձայնագիր կնքել՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցման վերաբերյալ։

Ռեզնիկով խոսքով՝ Ուկրաինայում նաև կստեղծվի կենտրոն, որը կկրթի տարբեր անօդաչու սարքերի կառավարում իրականացնող օդաչուների։ Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ թուրքական Bayraktar Savunma ընկերությունը որոշում է կայացրել իր հաջորդ սերնդի անօդաչու սարքերն արտադրել ուկրաինական Motor Sich շարժիչների օգտագործմամբ։

2021 թվականի հոկտեմբերի վերջին Ուկրաինան, չնայած գործող արգելքին, առաջին անգամ պաշտոնապես օգտագործեց «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը Դոնբասի անջատողականների դեմ, ինչը կոշտ քննադատություն հարուցեց Ռուսաստանում և մտահոգություններ մի շարք արևմտյան երկրներրում։ Կիևն անօդաչու թռչող սարքի օգտագործումը բացատրել է ինքնապաշտպանության իրավունքով:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button