Հայաստանի արտգործնախարարությունը հրապարակել է Ադրբեջանից Հայաստան վերադարձող գերիների անունները․
Տարզյան Սարգիս
Բալայան Վարդգես
Պետրոսյան Արմեն
Բաբայան Արթուր
Սարգսյան Հմայակ
Գալոյան Գուրգեն
Կյուրեղյան Գրիգոր
Մալոյան Վաղարշակ
Հայաստանի արտաքին գաղաքական գերատեսչությունը շեշտում է, որ 8 հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով։
Ավելի վաղ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտնել էր, որ Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել ևս 8 հայ զինվորների՝ նշելով, որ նրանց թվում կան նաև 2021 թվականի նոյեմբերի 16-ի իրադարձությունների ժամանակ ձերբակալվածներ։