Չեխիայի, Ավստրիայի և Սլովակիայի արտգործնախարարները Դոնբասում են

Չեխիայի, Ավստրիայի և Սլովակիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Յան Լիպավսկին, Ալեքսանդր Շալենբերգը և Իվան Կորչոկը մեկնել են Ուկրաինա և Դոնբասի շրջանի՝ ուկրաինացիների վերահսկողության տակ գտնվող հատվածում հանդիպել են ուկրաինացի զինծառայողների հետ:

Այցի նպատակն է համերաշխություն հայտնել Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի առաջ հայտնված Ուկրաինային:

Դոնբաս կատարած այցից հետո երեք նախարարները վաղը Կիևում պետք է բանակցեն ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ: Կուլեբան հայտնել է, որ այսօր Կիև է ժամանել նաև Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը, ով վաղը կմեկնի Դոնբաս:

Վաղը Կիև է ժամանելու և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ է բանակցելու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

«Դա կլինի անցած 24 տարիների ընթացքում Ֆրանսիայի նախագահի առաջին այցը Կիև»,- ասել է Կուլեբան, ավելացնելով, որ Մակրոնին ուղեկցելու է արտգործնախարար Ժան-Իլ Լը Դրիանը:

Բացի այդ, մեկնարկած շաբաթվա ընթացքում Կիևում կընդունեն Էստոնիայի և Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաներին:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button