Հայաստանում Բելառուսի դեսպանն այսօր եղել է Արտգործնախարարությունում

Հայաստանում Բելառուսի դեսպանն այսօր եղել է Արտգործնախարարությունում, «Ազատությանը» տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը` չտալով հավելյալ մեկնաբանություններ՝ արդյոք Ալեքսանդր Կոնյուկը կանչվե՞լ է նախարարություն, Բելառուսի նախագահի հայտարարություններով պայմանավորված հղվե՞լ է բողոքի նոտա:

«Հայաստանը փախչելու տեղ չունի, կարծո՞ւմ եք` նրանք ինչ-որ մեկին պետք ե՞ն, իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է», – տարբեր կազմակերպություններում, այդ թվում` ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Բելառուսի նախագահը այսպես է արտահայտվել՝ հիմնավորելով կարծիքը, որ Հայաստանը ևս մաս կկազմի Միութենական պետության, որը, նրա կարծիքով, առաջիկա տարիներին կդառնա իրականություն։

Ավելի վաղ Վահան Հունանյանն արձագանքել էր Լուկաշեկոյի այս կոշտ գնահատականներին:

«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ», – հայտարարել էր Հունանյանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button