Պաշտոնական Բաքուն Հայաստանի իշխանություններից պահանջում է հստակ տեղեկատվություն տրամադրել Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորած շուրջ 4 հազար ադրբեջանցիների ճակատագրի մասին, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան։
«Մենք թույլ չենք տա, որ Հայաստանը, որն անմիջական պատասխանատվություն է կրում այդ ամենի համար, ևս 30 տարի լռություն պահպանի 3700 ադրբեջանցիների ճակատագրի մասին։ Այդ մարդկանց մասին որևէ բան հայտնի չէ, հայտնի չեն նաև նրանց զանգվածային հուղարկավորության վայրերը», – նշել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Աբդուլաևայի խոսքով՝ առաջին պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի հստակեցումը «Բաքվի առաջնահերթությունների թվում է»։