«Այժմ շատ վտանգավոր պահ է Եվրոպայի անվտանգության համար», – Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ռուսական զորքերի թվաքանակը [Ուկրաինայի սահմանների մոտ] շարունակում է աճել։ Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի համար սպառնալիք չի ներկայացնում, սակայն մենք պարտավոր ենք պատրաստ լինել վատթարագույն սցենարին։ Դրա հետ մեկտեղ մենք պետք է շարունակենք հավատարիմ մնալ հարցի քաղաքական լուծման փնտրտուքին», – հայտարարում էր Ստոլտենբերգը։