Եվրոպայում 2022 թվականին տնտեսական աճի տեմպերը կնվազեն

Տնտեսական աճի տեմպերը եվրոյի գոտում 2022 թվականին կնվազեն, պնդում են ԵՄ տնտեսական բլոկի պատասխանատուները։

«2021 թվականի տնտեսական աճը սպասվածից ավելի բարձր էր։ Այժմ, սակայն, ԵՄ անդամ պետություններում և եվրոյի գոտու երկրներում 4 տոկոսի տնտեսական աճ է կանխատեսվում», – այսօր Բրյուսելում հայտարարել է ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատար Պաոլո Ջենտիլիոնին։

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով` ԵՄ տնտեսական աճի տեմպերի նվազումը կապված է էներգակիրների գնի կտրուկ աճի, ինչպես նաև կորոնավիրուսի համաճարակի պատճառով ծագած հումքի և պահեստամասերի մատակարարումների խափանումների հետ։

Ջենտիլիոինիի խոսքով` ընթացիկ տարում ԵՄ տարածքում ՀՆԱ աճը կկազմի 4 տոկոս՝ նախատեսված 4,3-ի փոխարեն։ Բացի այդ, ըստ եվրոպացի պաշտոնյայի` զգալի կլինեն նաև ինֆլյացիայի տեմպերը՝ գերազանցելով 3,5 տոկոսը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button