«Հայաստանն» ու «Պատիվ ունեմը» չեն մասնակցի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարում են, որ չեն մասնակցի իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ հստակ է, որ քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու։

Համատեղ հայտարարությունում ընդդիմադիր խմբակցությունները նշում են՝ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովների ստեղծումը ընդդիմադիր ուժերի հիմնական գործիքակազմերից է՝ հիմնավորելով՝ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները։

«Դրա անհնարինության ապացույցն է նաև իշխանության և նրա ուղղակի ցուցումները կատարող ու գործադիր իշխանության մաս կազմող իրավապահ մարմինների` մեկ միասնական դիրքորոշմամբ հանդես գալը։ Չնայած այս պարզ ճշմարտությանը` իշխանությունը, որը հրապարակավ հայտարարել է, որ աղետալի պատերազմի հետևանքների «թիվ մեկ մեղավորը» և «թիվ մեկ պատասխանատուն» հենց ինքն է, իր գլխավորությամբ ստեղծում է քննիչ հանձնաժողով։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը` իր նախագահությամբ, որի կազմում գործելու է քննիչ հանձնաժողովը, առհասարակ զուրկ է որևէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից, այդ թվում՝ առկա են մասնակցության անհնարինության հիմքեր հանձնաժողովի նախագահի պարագայում», – ասված է հայտարարությունում։

Ընդդիմադիր երկու խմբակցությունները միևնույն շամանակ հայտնում են, որ 44-օրյա աղետալի պատերազմի արդյունքների մեղավորների բացահայտումը մնում է իրենց գլխավոր առաջնահերթություններից մեկը:

Երեկ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովում ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Առաջարկը բացառապես իշխանական պատգամավորներին է։ Պատերազմից հետո տևական ժամանակ իշխանությունը ձեռնպահ էր մնում քննիչ հանձնաժողով ստեղծելուց՝ պատճառաբանելով, թե կքաղաքականացվի։ 11 հոգանոց հանձնաժողովում ընդդիմադիր «Հայաստանը» խմբակցությունը 3 անդամ ունի, «Պատիվ ունեմ»-ը՝ 1։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button