Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը ժամանել է Մոսկվա

Այսօր Մոսկվա է ժամանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը: Նա Ռուսաստանի մայրաքաղաքում բանակցելու է իր պաշտոնակցի հետ:

«Պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա: Նա բանակցելու է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Նախարարը ծաղիկներ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին»,- ասվում է Ռուսաստանում Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրությունում:

Նախօրեին Մոսկվայում էր Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը: Նրա հետ երկու ժամ տևած բանակցությունները Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անվանել էր «խուլի և համրի երկխոսություն», նշելով, որ կողմերը համաձայնության չեն հասել ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների շուրջ:

Այս օրերին արևմտյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաները բանակցություններ են անցկացնում Մոսկվայում և Կիևում, փորձելով կանխել ռուս-ուկրաինական հնարավոր ռազմական առճակատումը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button