Փետրվարի 12-ին Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկելու են Ուկրաինայի հարցը

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը վաղը հեռախոսով քննարկելու են Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու հնարավորությունը:

Ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, երկու լիդերների զրույցը տեղի կունենա Վաշինգթոնի նախաձեռնությամբ:

«Իսկապես, ամերիկյան կողմը մեզ գրավոր դիմել է նախագահ Պուտինի հետ զրուցելու խնդրանքով, վաղը {Մոսկվայի ժամանակով} երեկոյան ծրագրում ենք երկու նախագահների զրույցը»,- փետրվարի 11-ին ասել է Պեսկովը:

Պուտինը և Բայդենը վերջին անգամ հեռախոսով զրուցել են անցած տարվա դեկտեմբերի 30-ին, իսկ մինչ այդ դեկտեմբերի 7-ին տեսակապով են քննարկել Ուկրաինային և հրատապ այլ թեմաներին առնչվող հարցեր:

Երկու նախագահների առաջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի հունիսի 16-ին Ժնևում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button